Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը գրել է Մովսեսը, որտեղ նկարագրվում է Իսրայել ժողովրդի ծնունդը հազարավոր տարիներ առաջ։ Մովսեսի առաքելությունն էր դուրս բերել Իսրայել ժողովրդին գերությունից, որպեսզի նրանք շրջապատող ազգերի համար լույս դառնային։ Սկզբում Մովսեսը դուրս բերեց իսրայելացիներին (կամ հրեաներին) Եգիպտոսի գերությունից Զատիկ կոչվող փրկության առաքելության միջոցով, որտեղ Աստված հրեաներին ազատեց գերությունից, ինչն էլ դարձավ մարդկության փրկագնման ապագա ծրագրի նախանշանը։ Սակայն Մովսեսի նպատակը հրեաներին ոչ միայն Եգիպտոսի ստրկությունից ազատելն էր, այլ նաև նրանց նոր կյանք մտցնելը։ Այսպիսով, հրեաների փրկություն դարձած Զատիկից 50 օր անց, Մովսեսը ուղղորդեց նրանց դեպի Սինա լեռ (կամ Խորիվ), որտեղ նրանք ստացան Օրենքը։
Այսպիսով, ի՞նչ պատվիրաններ Մովսեսը ստացավ։ Թեև ամբողջական Օրենքը բավականին երկար էր, սկզբում Մովսեսը ստացավ բարոյականությանն առնչվող մի շարք հստակ պավիրաններ, որոնք Աստված գրել էր քարե տախտակների վրա։ Դրանք հայտնի են որպես Տասը պատվիրաններ (տասնաբանյա կամ դեկալոգ)։ Այս Տասը պատվիրանները Օրենքի ամփոփագիրն էին, ամենաառաջնային բարոյական նախապայմանները, և հիմա այն Աստծո գործող զորությունն է, որ բերում է մեզ ապաշխարության։
Տասը պատվիրանները
Ահա այն Տասը պատվիրանները, որոնք Աստված գրել էր քարի վրա, և որոնք հետագայում գրի առնվեցին Աստվածաշնչի Ելից գրքում։
3 Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար:
4 Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
5 Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին,
6 իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ:
7 Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:
8 Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն:
9 Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը:
10 Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը,
11 որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ: Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց:
12 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ:
13 Մի՛ սպանիր:
14 Մի՛ շնացիր:
15 Մի՛ գողացիր:
16 Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր:
17 Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»:
18 Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը: Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու: (Ելից 20:3-18)
Տասը պատվիրանների չափանիշները
Այսօր մենք երբեմն մոռանում ենք, որ սրանք պատվիրաններ են։ Սրանք ոչ առաջարկներ են և ոչ էլ խորհուրդներ։ Բայց որքանո՞վ պետք է այս պատվիրաններին հնազանդվենք։ Պատվիրանները տալուց անմիջապես առաջ հետևյալն է ասվում։
3 Մովսէսը բարձրացաւ Աստծու լեռը: Աստուած լերան վրայից կանչեց նրան ու ասաց… 5 «Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կը լինէք իմ ընտրեալ ժողովուրդը, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը:» (Ելից 19:3,5)
Իսկ սա տրվել է Տասը պատվրաններից անմիջապես հետո։
Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի: Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կը կատարենք, կ՚ենթարկուենք»: (Ելից 24:7)
Եկեք մի պահ մտորենք սրա շուրջ։ Երբ դպրոցում էի սովորում, ուսուցիչս երբեմն շատ հարցերից բաղկացած հարցաշար էր տալիս (օրինակ 20 հարց) քննության համար, իսկ հետո պահանջում էր, որ ընդամենը մի քանիսին պատասխանեի։ Մենք կարող էինք այդ 20 հարցից ընտրել ցանկացած 15-ը և դրանք պատասխանել։ Յուրաքանչյուր ուսանող ընտրում էր 15 ամենահեշտ հարցերը, որ կարող էր դրանց պատասխանել։ Այս մեթոդով ուսուցիչը քննությունն ավելի դյուրին էր դարձնում։
Շատ մարդիկ Տասը պատվիրանների հետ նույն կերպ են վարվում։ Նրանք կարծում են, որ Աստված, Տասը պատվիրանները տալով, նկատի ուներ «Փորձիր այս տասից քո ընտրությամբ պահել վեցը»։ Մենք այսպես ենք մտածում, քանի որ կարծում ենք, թե Աստված մի նժարի վրա դրել է մեր «բարի գործերը», իսկ մյուսին՝ «վատ գործերը»։ Եթե մեր լավ արժանիքները գերակշռեն կամ չեզոքացնեն մեր վատ թերությունները, այդ ժամանակ հույս ունենք, որ սա բավական է Աստծո բարեհաճությանն արժանանալու և երկինք գնալու համար։ Այս պատճառով է, որ մեզանից շատերը փորձում են կրոնական բալեր հավաքել կրոնական գործողություններ կատարելով, ինչպես օրինակ եկեղեցի, մզկիթ կամ տաճար գնալով, աղոթելով, ծոմապահությամբ աղքատին գումար տալով։ Եվ հույս ունենք, որ այս գործողություններով բալանսի կբերենք այն իրավիճակները, երբ չենք հնազանդվում Տասը պատվիրաններին։
Սակայն, եթե անկեղծ կարդանք Տասը պատվիրանները, կտեսնենք որ դա բոլորվին էլ այդպես չէ։ Մարդիկ պետք է հնազանդվեն և պահեն ԲՈԼՈՐ պատվիրանները։ Այդ իսկ պատճառով էլ հանրահռչակ աթեիստ Քրիստոֆեր Հիթքենսը հարձակվել էր Տասը պատվիրանների վրա․
«․․․ Այնուհետև գալիս է հայտնի «Մի արա-ները», որոնք ուղղակիորեն արգելում են սպանել, շնանալ, գողանալ և սուտ վկայություն տալ։ Եվ նույնիսկ արգելք է դրվել ագահության վրա՝ արգելելով ցանկանալ քո հարևանի ․․․ ունեցվածքին։ Չար գործերը հանդիմանելու փոխարեն, տարօրինակ ձևակերպումով հանդիմանվում են անմաքուր մտքերը․․․ Այն պահանջում է անհնարինը։ Հնարավոր է մեկին ստիպողաբար ետ պահել չար գործերից․․․, սակայն արգելել, որ դրանց մասին չմտածի, դա արդեն չափից դուրս է։ Եթե Աստված ցանկանում էր, որ մարդն իսկապես ազատ լիներ այդպիսի մտքերից, ավելի շատ ջանք պետք է թափեր մեկ այլ էակ ստեղծելու համար»։ Քրիստոֆեր Հիթքենս, 2007. Աստված մեծ չէ: Ինչպես է կրոնն ամեն բան փչացնում, էջ 99-100։
Ինչո՞ւ Աստված տվեց Տասը պատվիրանները
Մտածել, որ Աստված ընդունում է 50%-ից ավել մեր ջանքերը, կամ էլ թե Աստված սխալ է գործել՝ պահանջելով անհնարինը, երկու դեպքում էլ սխալ ենք ընկալում Տասը պատվիրանի նպատակը։ Դրանք տրված են մեր խնդիրները բացահայտելու համար։
Թույլ տվեք օրինակով բացատրեմ։ Ենթադրենք, ծանր ընկել եք գետնին և Ձեր ձեռքը ցավում է, սակայն Դուք դեռ վստահ չեք, թե ներքին վնասվածք կա, թե՝ ոչ, ոսկորը վնասվել է, թե՝ ոչ։ Գաղափար չունեք, թե արդյոք ինքն իրեն կլավանա, թե պետք է ձեռքը գիպսի մեջ դնել։ Դուք ռենտգենյան հետազոտում եք անցնում և ռենտգենյանը նկարը ցույց է տալիս, որ, իրոք, Ձեր ձեռքի ոսկորը կոտրված է։ Արդյո՞ք ռենտգենյան հետազոտումը բուժեց Ձեր ձեռքը։ Ձեր ձեռքը ռենտգենից հետո լավացա՞վ։ Ոչ, Ձեր ձեռքը դեռ կոտրված է, սակայն այժմ Դուք գիտեք, որ այն կոտրված է, և այն բուժելու համար պետք է ձեռքը գիպսի մեջ դնել։ Ռենտգենյան ճառագայթը Ձեր խնդիրը չլուծեց, այլ բացահայտեց, որ նորմալ բուժում ստանաք։
Պատվիրանները բացահայտում են մեղքը
Նույն կերպ էլ Տասը պատվիրանները տրվել են, որպեսզի մեր ներսի խորը խնդիրը՝ մեղքը, բացահայտվի։ Մեղք բառը բառացիորեն նշանակում է «շեղվել այն նպատակակետից», որն Աստված ակնկալում է մեզնից, այսինքն, թե ինչպես ենք վարվում ուրիշների, ինքներս մեզ և Աստծո հետ։ Աստվածաշունչն ասում է․
The Lord looks down from heaven on all mankind to see if there are any who understand, any who seek God. All have turned away, all have become corrupt; there is no one who does good, not even one. (Սաղմոս 14:2-3)
Մենք բոլորս էլ մեր ներսում ունենք ապականող մեղքի խնդիրը։ Սա բավականին լուրջ է, երբ Աստված մեր «բարի գործերի» համար ասում է (որոնք հույս ունենք կչեզոքացնեն մեր մեղքերը), որ
All of us have become like one who is unclean, and all our righteous acts are like filthy rags; we all shrivel up like a leaf, and like the wind our sins sweep us away. (Եսայա 64:6)
Կրոնական տեսանկյունից մեր արդարության արժանիքը կամ ուրիշներին օգնելը, երբ դրանք կշռվում են մեր մեղքերի համեմատ, պարզապես «դաշտանի լաթ» են։
Սակայն մեր խնդիրը հասկանալու փոխարեն, մենք հակված ենք համեմատել ինքներս մեզ ուրիշների հետ (ինքներս մեզ համեմատում ենք սխալ չափանիշի հետ), ավելի ենք ջանք գործադրում կրոնական արժանիքներ ձեռք բերելու համար, կամ էլ ամեն բան թողնում ենք, և տրվում հաճույքներին։ Դրա համար էլ Աստված տվել է Տասը պատվիրանները, որպեսզի
Ուստի ո՛չ մէկ մարմին պիտի արդարանայ անոր առջեւ Օրէնքին գործերով, քանի որ Օրէնքին միջոցով կ՚ըլլայ մեղքի գիտակցութիւնը: (Հռոմեացիներ 3:20)
Եթե մեր կյանքերը քննենք Տասը պատվիրանների լույսի ներքո, դա կնմանվի ռենտգենյան նկարին նայելուն, որը ցույց է տալիս մեր ներքին խնդիրը։ Տասը պատվիրանները այդ խնդիրը չեն լուծում, այլ հստակ բացահայտում են այն, որպեսզի ընդունենք Աստծո կողմից առաջարկված դեղամիջոցը։ Ինքնախաբեության մեջ խարխափելու փոխարեն, օրենքը թույլ է տալիս ինքներս մեզ ավելի լավ տեսնել։
Աստծո պարգևը, որը տրվում է ապաշխարության միջոցով
Աստծո կողմից առաջարկված դեղամիջոցը մեղքերի ներման պարգևն է՝ Հիսուս Քրիստոսի մահվան և հարության միջոցով։ Կյանքի պարգևը (նվերը) պարզապես տրվում է մեզ, եթե մենք վստահում կամ հավատում ենք Քրիստոսի կատարած գործին։
գիտնալով թէ մարդ Օրէնքին գործերով չէ որ կ՚արդարանայ, հապա Յիսուս Քրիստոսի հաւատքով, մե՛նք ալ հաւատացինք Քրիստոս Յիսուսի՝ որպէսզի արդարանանք Քրիստոսի՛ հաւատքով, ո՛չ թէ Օրէնքին գործերով. որովհետեւ Օրէնքին գործերով ո՛չ մէկը պիտի արդարանայ: (Գաղատացիս 2:16)
Ինչպես Աբրահամը Աստծո առջև արդարացվեց, մենք էլ կարող ենք արդարություն ստանալ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ ապաշխարենք։ Ապաշխարությունը երբեմն սխալ են հասկանում, սակայն այն պարզապես նշանակում է «փոխել մեր մտքերը», որն իր մեջ ներառում է հեռանալ մեղքից և դառնալ դեպի Աստծուն և այն Պարգևին, որ Նա տալիս է։ Աստվածաշունչը դա այսպես բացատրում։
Ուրեմն ապաշխարեցէ՛ք ու դարձի՛ եկէք, որպէսզի ձեր մեղքերը ջնջուին. (Գործք 3:19)
Ինձ ու քեզ խոստում է տրվել, որ եթե ապաշխարենք և դառնանք դեպի Աստծուն, մեր մեղքերը այլևս մեր դեմ չեն գործի, և մենք Կյանք կստանանք։
Տասը պատվիրանները օրացույցում
Առաջին Զատիկով և Աբրահամի փորձությամբ դրվեց Աստծո ստորագրությունը այս ծրագրի վրա, որպեսզ վստահենք, որ այն Տիրոջից է։ Նույն կերպ էլ այս հատուկ օրը, երբ Մովսեսին տրվեցին Տասը պատվիրանները, մատնանշում և համընկնում է Աստծո Հոգու թափվելու օրվա հետ։ Հրեական շաբաթների տոնը, կամ շավաութը, համընկնում է Տասը պատվիրանների տրման օրին, որը նույնպես ճշգրիտ կերպով համընկնում է Գործք առաքելոցի 2-ի պենտեկոստեի օրվան, երբ Սուրբ Հոգին եկավ։
Տասը պատվիրանների տրման օրը համընկնում է շաբաթների տոնին և Պենտեկոստեին՝ Սուրբ Հոգու թափման օրվան։ Շաբաթների տոնը, Տասը պատվիրանները և Սուրբ Հոգու գալը տեղի է ունեցել նույն օրացուցային օրը։
Այն, որ Սուրբ Հոգին եկավ ապաշխարած մարդկանց մեջ բնակվելու հենց այն նույն օրը, երբ նշում էին Տասը պատվիրանների տրման օրը
պատասխան է հանդիսանում Քրիստոֆեր Հիթքենսի բողոքին։ Աստված «ջանք է անում նոր արարած ստեղծելու համար»,
արարած, ում մեջ կբնակվի Սուրբ Հոգին, որպեսզի մենք կարողանանք այլ կերպ ապրել։ Իսկ
ևս մեկ անգամ այս ժամանակների համըկնումը Աստծո ստորագրությունն է՝ ժամանակների կտավի
վրա արված, որպեսզի վստահ լինենք, որ թե՛ Օրենքը և թե՛ Հոգին իսկապես Աստծուց են։